


MGM Travel-ը հիմնադրվել է 2012 թվականին։ Մենք տուրիստական ընկերություն ենք, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում։ Սկզբում զբաղվում էինք տուրփաթեթների վաճառքով Վրաստանում։ Այնուհետև, ընդլայնելով մեր գործունեությունը, սկսեցինք զբաղվել հյուրանոցների ամրագրումներով ՀՀ-ում, ներգնա և արտագնա տուրիզմով, տարբեր երկրներում տուրփաթեթների վաճառքով, հյուրանոցների ամրագրումներով և ուղևորափոխադրումներով։
Մեր հիմնական նպատակն է ստեղծել անմոռանալի հիշողություններ մեր զբոսաշրջիկների համար։ Մատուցել բարձր մակարդակի ծառայություններ, ներառյալ հյուրանոցների ամրագրումներ, ավիատոմսերի վաճառք և տուրփաթեթների կազմակերպում։
Ընդլայնել ուղղությունների ցանկը՝ ներառելով նոր երկրներ և հետաքրքիր վայրեր։
Ապահովել զբոսաշրջիկների գոհունակությունն ու երկարաժամկետ համագործակցությունը։
Ուժեղացնել համագործակցությունները զբոսաշրջության ոլորտում։




Հրաշք հյուրընկալություն, հրաշք միջավայր Ամեն բան ուղղակի հիասքանչ էր խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց ովքեր ցանկանում են ունենալ անմոռանալի տպավորություններ և հիշողություններ... Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Գևորգին բարեհամբույր մոտեցման համար:
Շնորհակալությունս եմ հայտնում MGM անձնակազմին բարձրակարգ սպասարկման համար և կառաջարկեմ նաև իմ հարազատներին: Առանձնապես շնորհակալությունս եմ հայտնում Բագրատին հաճելի սպասարկման համար:
Հանգստացել եմ ամուսնուս և երեխաներիս հետ՝ ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր։ Շրջապատում բոլորը չափազանց բարեհամբույր էին, ամեն հարցում օգնում էին և փորձում էին ստեղծել բնակության համար առավել հարմարավետ պայմաններ։ Վստահաբար կարող եմ ասել, որ հաջորդ տարի վերադառնալու ենք՝ արդեն նաև ընկերներով։
Շնորհակալություն MGM Travel ին մեր հանգիստը ապահով և հաճելի դարձնելու համար։ 🌺🌺🌺
Շնորհակալություն լավ սպասարկման համար։ Ամառային հանգստի կազմակերպման լավագույն ընկերություն։
Մենք MGM Travel-ի հետ երկու հրաշալի օր ունեցանք՝ լի հիշվող և տպավորիչ պահերով 🤩։ Շնորհակալություն ձեզ, ընկերներ։ 🤘

